Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանի հայրը՝ Մարտիրոս Սևիկյանը, բացատրել է ֆուտբոլիստի որոշումը՝ հեռանալ «Ֆերենցվարոսից» և միանալ «Լոկոմոտիվին»։
Մոսկովյան ակումբի հետ վարձակալության պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանով։
«Այս մրցաշրջանում նոր մարզիչ եկավ «Ֆերենցվարոշ», որի հետ Էդգարը հիանալի հարաբերություններ ուներ: Բայց ֆուտբոլային տեսանկյունից մարզիչն այս դիրքում տեսնում է մի փոքր այլ ոճի ֆուտբոլիստների, ինչի պատճառով այսօր մենք որոշում կայացրինք վարձավճարով հեռանալ։
Շատ առաջարկներ կային Եվրոպայից, բայց «Ֆերենցվարոշի» ղեկավարությունը և մենք որոշեցինք, որ եթե վարձավճարով մեկնենք, ապա դա կլինի միայն իր հարազատ ակումբը, որը մեծացրել է նրան և որի համար խաղալը նաև նրա երազանքն էր», – Մարտիրոս Սևիկյանի խոսքերը մեջբերում է Sport24-ը։