«Այնտրախտի» երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Հելգե Ռաշեն մահացել է դժբախտ պատահարից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Մահվան ելքով վրաերթը տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ին։ Ռաշեն 33 տարեկան էր։
Frankfurter Rundschau-ի փոխանցմամբ՝ Ռաշեի վարած մեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ծառին։ Մարզիչը ստացած վնասվածքներից տեղում մահացել է։