Սերխիո Ռամոսը կարող է վերադառնալ «Ռեալ»

Մադրիդի «Ռեալը» կարող է պայմանագիր կնքել 38-ամյա պաշտպան Սերխիո Ռամոսի հետ, հայտնում է Todofichajes պորտալը։

Ըստ աղբյուրի՝ ակումբը մտահոգված է Էդեր Միլիտաոյի և Աուրելիեն Չուամենիի վնասվածքներով, ուստի դիտարկում է կենտրոնական պաշտպան ձեռք բերելու հնարավորությունը։ Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը Ռամոսին լավ տարբերակ է համարում։

Ռամոսը 2023/24 մրցաշրջանն անցկացրել է «Սևիլիայում»։ Իսպանիայի առաջնությունում նա անցկացրել է 28 հանդիպում և դարձել երեք գոլի հեղինակ։

Իսպանացին «Ռեալում» հանդես է եկել 2005-ից 2021 թվականներին։