Սերխիո Ագուերոն նշել է «Ոսկե Գնդակի» գլխավոր հավակնորդին

Արգենտինայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն խոսել է այն մասին, թե ով է արժանի այս տարի նվաճել «Ոսկե Գնդակը»:

Նա ընտրել է իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էրնանդեսին:

«Առաջ, Ռոդրի։ Կատարյալ տարի էր, դու արժանի ես դրան»,- սոցցանցերում հաղորդագրություն է թողել արգենտինացին։