Ռոնալդ Արաուխոն դեռ չի պատասխանել «Բարսելոնայի» նոր պայմանագրի առաջարկին

«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոն մտածում է թիմից հեռանալու մասին։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն՝ ուրուգվայցին դեռ չի արձագանքել նոր պայմանագրի առաջարկին, որն արվել էր մի քանի ամիս առաջ։ «Բարսելոնան» կասկածում է, որ Արաուխոն իր ապագան կապում է ներկայիս թիմի հետ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ուրուգվայցին լրջորեն քննարկում էր Մյունխենի «Բավարիայի» առաջարկը, քանի որ կարծում էր, որ «Ալիանց Արենայում» ավելի մեծ հնարավորություն կունենա պայքարելու հեղինակավոր տիտղոսների համար։