Կյանքից հեռացել է Ռոն Յեյթսը

87 տարեկան հասակում մահացել է «Լիվերպուլի» և Շոտլանդիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոն Յեյթսը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Կյանքի վերջին տարիներին Յեյթսը տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ։

Յեյթսը հանդես է եկել «Լիվերպուլում» 1961-1971 թվականներին՝ դառնալով Անգլիայի կրկնակի չեմպիոն, Անգլիայի գավաթի և երեք սուպերգավաթի հաղթող։