Ռոդրի․ «Նա միշտ մեկ քայլ առաջ է»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին խոսել է թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մասին։

«Գվարդիոլան միշտ մեկ քայլ առաջ է։ Նա կարող է կանխատեսել, թե ինչ կարող է տեղի ունենալ տվյալ խաղում»,- Ռոդրիի խոսքերը մեջբերում է The Sun-ը։

Հիշեցնենք, որ Ռոդրին ներկայումս համարվում է «Ոսկե գնդակը» նվաճելու ֆավորիտներից մեկը։