«Ռեալը» փոխարինող է գտել Կառլո Անչելոտտիին

Կառլո Անչելոտտիի գործող պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։ Սակայն իտալացի մասնագետը կարող է ավելի վաղ լքել թիմը։

Ինչպես հայտնում է Goal-ը, Անչելոտտին մտածում է Սաուդյան Արաբիա հնարավոր տեղափոխության մասին։

Միաժամանակ նշվում է, որ «Ռեալն» արդեն ապագայի ծրագրեր է կազմում առանց Անչելոտտիի։

«Ռեալը» Խաբի Ալոնսոյին, ով այժմ գլխավորում է Լևերկուզենի «Բայերը», համարում է որպես իտալացու իդեալական փոխարինող: