«Մանչեսթեր Սիթին» շուտով կարող է նոր պայմանագիր առաջարկել թիմի հարձակվող Էրլինգ Հոլանդին։
Ինչպես հայտնում է Marca-ն՝ կողմերը մոտ են համաձայնության գալուն։
Ըստ աղբյուրի՝ Հոլանդի գործակալը խնդրել է պայմանագրում կետ ներառել, որպեսզի ֆուտբոլիստը հետագայում հնարավորություն ունենա տեղափոխվելու Մադրիդի «Ռեալ»։
Հիշեցնենք, որ նորվեգացու և «քաղաքայինների» միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը։