«Լիվերպուլի» երեք առաջատարներ կարող են տեղափոխվել Սաուդյան Արաբիա

Անգլիական «Լիվերպուլի» երեք առաջատարներ հաջորդ ամառ կարող են տեղափոխվել Սաուդյան Արաբիայի առաջնություն, հայտնում է Caught Offside-ը։

Հաղորդվում է, որ վինգեր Մոհամեդ Սալահի և կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկի պայմանագիրը ավարտվում է այս մրցաշրջանի վերջում, իսկ դարպասապահ Ալիսոն Բեքերը կկորցնի իր տեղը թիմում Գիորգի Մամարդաշվիլիի «Վալենսիայից» տեղափոխության պատճառով:

«Լիվերպուլը» դիտարկում է իտալական «Յուվենտուսից» Գլեյսոն Բրեմերին՝ որպես Վան Դեյկին փոխարինող։