Ազգերի Լիգա․ Հայաստանի հավաքականը ջախջախեց Լատվիային

ՈւԵՖԱ-ի Ազգերի Լիգայի С լիգայի 4-րդ խմբի շրջանակում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը մրցեց Լատվիայի ընտրանու դեմ։

Մեր ընտրանին ջախջախեց մրցակցին՝ 4:1 հաշվով։

Հանդիպման հաշիվը 6-րդ րոպեին բացեց Վահան Բիչախչյանը՝ Նաիր Թիկնիզյանը փայլուն փոխանցումից հետո։ Րոպեներ անց հյուրերը հավասարեցրեցին խաղի հաշիվը՝ անկյունայինի խաղարկումից հետո ինքնագոլի հեղինակ դարձավ մեր ընտրանու պաշտպան Գեորգի Հարությունյանը։

Հանդիպման 39-րդ րոպեին հյուրերի պաշտպանի ինքնագոլի շնորհիվ Հայաստանի հավաքականը առաջ անցավ հաշվի մեջ։

Երկրորդ խաղակեսում մեր ընտրանու կազմից մեկական անգամ աչքի ընկան Լուկաս Սելարայանը և Էդուարդ Սպերցյանը։