Ազգերի Լիգա. Իտալիան հաղթեց Ֆրանսիային, Բելգիան՝ Իսրայելին

Ազգերի Լիգայի խաղարկությունում մրցեցին Ֆրանսիայի և Իտալիայի հավաքականները։ Հանդիպումը կայացել է Փարիզում՝ «Պարկ դե Պրենս» մարզադաշտում։

Հանդիպումն ավարտվել է Իտալիայի հավաքականի հաղթանակով՝ 3։1 հաշվով։

Հյուրերի կազմից աչքի ընկան Ֆեդերիկո Դիմարկոն, Դավիդե Ֆրատտեսին և Ջակոմո Ռասպադորին։ Ֆրանսիայի հավաքականի միակ գոլը խփեց Բրեդլի Բարկոլան:

Զուգահեռ խաղում Բելգիայի հավաքականը ավելի ուժեղ ստացվեց Իսրայելից, հաղթելով՝ 3:1 հաշվով: