Ազգերի Լիգա․ Հայաստան – Լատվիա․ Առաջին կեսից հետո հաղթում ենք մրցակցին

ՈւԵՖԱ-ի Ազգերի Լիգայի С լիգայի 4-րդ խմբի շրջանակում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը մրցում է Լատվիայի ընտրանու դեմ։

Առաջին խաղակեսից հետո Հայաստանի հավաքականը հաղթում է մրցակցին՝ 2:1 հաշվով։

Հանդիպման հաշիվը 6-րդ րոպեին բացեց Վահան Բիչախչյանը՝ Նաիր Թիկնիզյանը փայլուն փոխանցումից հետո։ Րոպեներ անց հյուրերը հավասարեցրեցին խաղի հաշիվը՝ անկյունայինի խաղարկումից հետո ինքնագոլի հեղինակ դարձավ մեր ընտրանու պաշտպան Գեորգի Հարությունյանը։

Խաղի 39-րդ րոպեին հյուրերի պաշտպանի ինքնագոլի շնորհիվ Հայաստանի հավաքականը առաջ անցավ հաշվի մեջ։