«Բարսելոնայի» 17-ամյա հարձակվող Լամին Յամալն արձագանքել է ակումբի նախկին հարձակվող, իսկ այժմ «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի հետ համեմատություններին։
«Երբ քեզ համեմատում են պատմության լավագույնների հետ, դա նշանակում է, որ դու ինչ-որ բան ճիշտ ես անում: Սա ինձ չի անհանգստացնում»,- Յամալի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ Լամին Յամալը 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում օգնեց Իսպանիայի հավաքականին հաղթել մրցաշարում՝ դառնալով մրցաշարի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը (16 տարեկան 338 օրական)։ Նա նաև ռեկորդ սահմանեց որպես ամենաերիտասարդ գոլահար (16 տարեկան 362 օրական) և ճանաչվեց EURO-2024-ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 120 միլիոն եվրո։