Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը ժամանակից շուտ ապաքինվում է։
Ինչպես հայտնում է Relevo-ն, 21-ամյա անգլիացին պետք է պատրաստ լինի սեպտեմբերի 21-ին Լա Լիգայում կայանալիք «Էսպանյոլի» դեմ հանդիպմանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կիսապաշտպանի մոտ ախտորոշվել է աջ ոտքի պլանտար ֆասցիոզ։