«Բարսելոնայի» վինգեր Անսու Ֆաթին կարող է մասնակցել «Ժիրոնայի» դեմ առաջիկա հանդիպմանը։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ «Բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկն ակնկալում է, որ 21-ամյա ֆուտբոլիստը պատրաստ կլինի առաջիկա դերբիին։ Հստակեցվում է, որ Ֆաթին ապաքինման վերջին փուլում է։
Հիշեցնենք, որ եզրային հարձակվողը նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Բրայթոնում», սակայն անցյալ ամառ վերադարձել է «Բարսելոնա»: Ֆուտբոլիստը դեռ խաղադաշտ դուրս չի եկել կատալոնացիների կազմում։