Հայտնի է, թե ինչ աշխատավարձ է պահանջել Ադրիեն Ռաբյոն «Բարսելոնայից»

Կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն «Բարսելոնայի» հետ բանակցությունների ժամանակ նշել է այն աշխատավարձը, որը կցանկանար ստանալ։ Այս մասին հայտնում էMundo Deportivo-ն։

Հայտնի է դարձել, որ Ռաբյոն «Բարսելոնայից» տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ է խնդրել։

Ակումբի ղեկավարությունը բավարարված չէ կիսապաշտպանի խնդրանքով։ Նրանք պատրաստ են պայմանագիր կնքել Ռաբյոյի հետ, եթե նա համաձայնի ավելի ցածր աշխատավարձի կամ եթե «Բարսելոնայի» ներկայիս ֆուտբոլիստներից մեկը վնասվածք ստանա: