Հարի Քեյն․ «Վստահ եմ, որ իմ շուրջ այնքան աղմուկ կլինի, որքան հիմա Ռոնալդուի շուրջը»

«Բավարիայի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը նշել է, որ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր համար օրինակ է, թե որքան երկար կարելի է ֆուտբոլ խաղալ բարձր մակարդակով։

«Ռոնալդուն ոչ միայն բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, այլ նաև օրինակ, թե որքան երկար կարող ես խաղալ բարձր մակարդակով։

Կարծում եմ՝ ֆուտբոլում, և գուցե ընդհանրապես սպորտում, կարծիք կա, որ երբ անցնում ես երեսունը, սկսում ես դանդաղեցնել տեմպերը, ավելի քիչ հանդիպումներ անցկացնել և այլևս բարձր մակարդակով չես հանդես գալիս։

Բայց Ռոնալդուն, Մեսսին, Բենզեման, Լևանդովսկին երեսունից հետո անհավանական կարիերա ունեցան և գրեթե բարձրացրին իրենց մակարդակը, հասան իրենց գագաթնակետին։

Կրիշտիանուն դա ցույց է տալիս յուրաքանչյուր խաղում, և իմ նպատակը նույնն է։ Ես ցանկանում եմ որքան հնարավոր է երկար խաղալ Անգլիայում, ցանկանում եմ որքան հնարավոր է երկար ֆուտբոլ խաղալ։ Եվ հիանալի է ձեր առջև տեսնել նման օրինակներ։ Նրանք ցույց են տալիս, որ դա հնարավոր է, և որ ամեն ինչ կապված է այն բանի հետ, թե ինչպես ես դու զգում քո հանդեպ։

Վստահ եմ, որ իմ շուրջը կլինի նույն աղմուկը, ինչ կար և կա Կրիշտիանուի շուրջ, բայց կարևոր է շարունակել ելույթ ունենալ և անել այն, ինչ գիտես։ Սա այն ամենն է, ինչ մնում է», – Քեյնի խոսքերն է մեջբերում Independent-ը։