«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը թիմի հետ։ Ինչպես հայտնում է լրագրող Ֆերնանդո Պոլոն՝ հոլանդացին պատրաստ չէ աշխատավարձի կրճատմանը։
Նշվում է, որ «Բարսելոնան» տարեկան ֆուտբոլիստին վճարում է 30 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ Դե Յոնգը այժմ ապաքինվում է ամռան սկզբին ստացած վնասվածքից։ Դեռ հայտնի չէ, թե որքան ժամանակ կպահանջվի ֆուտբոլիստին ապաքինվել։
Ֆրենկի դե Յոնգի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամռանը։