Ազգերի Լիգայի խաղարկությունում Ֆրանսիայի հավաքականը 1:3 հաշվով պարտվեց Իտալիայի ընտրանուն:
Ֆրանսիայի ընտրանին բացեց խաղի հաշիվը արդեն 14-րդ վայրկյանին, սակայն չկարողացան ոչ միայն կրկնապատկել իրենց առավելությունը, այլև պահպանել այն։
Իր վերջին խաղում Ֆրանսիան Եվրո-2024-ի կիսաեզրափակիչում 1:2 հաշվով պարտվեց Իսպանիային, թեև այդ խաղում նրանք նույնպես առաջինը բացեցին խաղի հաշիվը:
Ինչպես հայտնում է Opta-ն, Ֆրանսիայի հավաքականը երկու անընդմեջ պարտություն է կրել 1962 թվականից ի վեր առաջին անգամ, երբ առաջինն է բացել խաղի հաշիվը: