«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Դանի Օլմոն բաց է թողել ազգային հավաքականի մարզումը Ազգերի լիգայի խաղարկության Շվեյցարիայի հետ խաղից առաջ։
Սերբիայի հետ հանդիպման (0:0) վերջին րոպեներին Օլմոն փոխարինվեց։ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն գալիք խաղից առաջ թարմացրել է թիմի կազմը և հայտնել, որ Օլմոն վնասվածք է ստացել սերբերի դեմ խաղում՝ չնշելով, թե որքան ժամանակ կպահանջվի ֆուտբոլիստի վերականգնման համար։
Սպասվում է, որ Օլմոն Շվեյցարիայի դեմ հանդիպումը կսկսի պահեստայինների նստարանին։