Կառլո Անչելոտտի. «Նա բոլոր ժամանակների լավագույններից մեկն է»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է թիմի նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին, ով նախկինում հանդես է եկել նրա գլխավորությամբ։

«Ռոնալդուն բոլոր ժամանակների լավագույններից մեկն է։ Լեգենդ, իսկական պրոֆեսիոնալ և տիպար։ Նա ֆանտաստիկ խաղընկեր է իր թիմակիցների համար»,- ասել է Անչելոտտին Marca-ին տված հարցազրույցում։

Սեպտեմբերի 5-ին Ռոնալդուն խփեց Պորտուգալիայի հավաքականի հաղթական գոլը Խորվաթիայի դեմ Ազգերի լիգայի խաղում։ 39-ամյա հարձակվողի համար այս գոլը 900-րդ գոլն էր իր կարիերայում պաշտոնական խաղերում։