«Բարսելոնան» ամռանը կփորձի գնել Նիկո Ուիլյամսին

«Բարսելոնան» անցած ամառ ցանկանում էր պայմանագիր կնքել «Ատլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսի հետ, սակայն տրանսֆերը չկայացավ:

Ինչպես հայտնում է Sport-ը, «Բարսելոնան» արդեն պլաններ է մշակում հաջորդ ամառ Ուիլյամսին ձեռք բերելու համար:

Աղբյուրի համաձայն՝ «բլաուգրանան» լավ հարաբերություններ է պահպանում ինչպես 22-ամյա ֆուտբոլիստի, այնպես էլ նրա շրջապատի հետ: