«Բարսելոնան» ունի ամենաերիտասարդ կազմը Լա Լիգայի 2024/25 մրցաշրջանում։ Կատալոնական ակումբի ֆուտբոլիստների միջին տարիքը 23,4 տարեկան է։
Վարկանիշով երկրորդը «Ռեալ-Սոսյեդադն» է (24,5), երրորդը՝ «Վալենսիան» (25)։
«Ռեալը» «Սելտայի» հետ կիսում է իններորդ տեղը՝ (26,5)։
Ամենաբարձր միջին տարիքը «Ռայո Վալեկանոյի» կազմում է (29 տարեկան)։ «Ատլետիկոն» նախավերջին տեղում է՝ 28 տարեկան։