Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը շարունակում է հետաքրքրվել «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյով։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Ֆրանսիացի 29-ամյա կիսապաշտպանը «Յուվենտուսից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում է և կարող է պայմանագիր կնքվել տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո։ «Բլաուգրանաները» Ռաբիոյին համարում են կիսապաշտպանությունում իրենց խնդիրների լուծումը։ Գավին, Բերնալը և Ֆրենկի դե Յոնգը բացակայում են վնասվածքների պատճառով։
Ֆուտբոլիստի կողմը պահանջում է 10 միլիոն եվրո աշխատավարձ։ Այդ իսկ պատճառով ֆուտբոլիստը դեռևս առանց ակումբի է։
Նախորդ մրցաշրջանում իտալական Ա Սերիայում ֆուտբոլիստը անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։