Ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարսիալը մոտ է բրազիլական «Ֆլամենգո» տեղափոխվելուն, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
28-ամյա հարձակվողն ազատ գործակալի կարգավիճակում է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո, որտեղ նա անցկացրել է 8 մրցաշրջան։
2023/24 մրցաշրջանում Մարսիալը պայքարում էր վնասվածքների դեմ և «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է ընդամենը 13 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։