Անտուան ​​Գրիզմանը՝ Իտալիայից կրած պարտության մասին

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան ​​Գրիզմանը մեկնաբանել է Ազգերի լիգայի 1-ին տուրի խաղում Իտալիայից կրած պարտությունը (1։3)։

«Նրանք ավելի լավն էին։ Մենք լավ չէինք պրեսինգի կամ պաշտպանվելու մեջ։ Ֆրանսիայի հավաքականը պետք է քրտնաջան աշխատի և վերանայի այս խաղը տակտիկական տեսանկյունից»,- ասել է Գրիզմանը TF1-ի եթերում։

Հաջորդ տուրում Ֆրանսիան կմրցի Բելգիայի հետ, իսկ Իտալիան կհանդիպի Իսրայելի հետ։ Երկու հանդիպումներն էլ կկայանան սեպտեմբերի 9-ին։