«Միշտ հպարտ կլինենք քեզնով»․ «Ռեալը»՝ Կրիշտիանու Ռոնալդուին

Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը գրառում է հրապարակել՝ ի պատիվ նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի։

Սեպտեմբերի 5-ին պորտուգալացին Ազգերի Լիգայի շրջանակներում Խորվաթիայի հետ խաղում (2:1) խփեց իր կարիերայի 900-րդ գոլը։

«Մեկ այլ պատմական իրադարձություն։ 900 գոլ Մադրիդի «Ռեալի» և համաշխարհային ֆուտբոլի մեծագույն լեգենդներից մեկի պրոֆեսիոնալ կարիերայում: Շնորհավորում ենք, սիրելի Կրիշտիանու:

«Ռեալ Մադրիդը» և նրա երկրպագուները միշտ հպարտ կլինեն քեզնով»,- ասվում է հրապարակման մեջ։