Ֆրանսիացի պաշտպան Թեո Էրնանդեսն ընտրել է «Միլանի» լավագույն կազմը ակումբի պատմության մեջ: Ճիշտ է, դրանում ընդգրկված էին հիմնականում 21-րդ դարում ակումբում հանդես եկող ֆուտբոլիստներ։ Թեո Էրնանդեսը Դիդային ընտրել է «Միլանի» դարպասապահ, իսկ Կաֆուին, Մալդինիին ու իրեն՝ պաշտպանի դիրքում։
Կիսապաշտպանությունում Թեո Էրնանդեսն ընտրել է Անդրեա Պիրլոյին և Ջենարո Գատուզոյին, ինչպես նաև Կակային ու Ռոնալդինյոյին, ովքեր կարիերայի ավարտին հանդես էին գալիս իտալական ակումբում։
Թեոն «Միլանի» հարձակման մեջ ընտրել է Զլատան Իբրահիմովիչին, Անդրեյ Շևչենկոյին և անցյալ դարի միակ ֆուտբոլիստին՝ Հոլանդիայի չեմպիոն Մարկո վան Բաստենին, հայտնում է pianetamilan.it-ը։