Եվրոպայի առաջնության ընտրական փուլի E խմբում Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց Ֆինլանդիայի իր հասակակիցների դեմ։
Հյուրերը կարողացան 3:1 հաշվով հաղթանակի հասնել։ Մեր ընտրանու միակ գոլը խփեց Լևոն Բաշոյանը 90+2-ին։
Այս խաղից հետո Հայաստանն ունի 2 միավոր ու վերջինն է խմբում, Ֆինլանդիան 13 միավորով 3-րդն է։