Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը Լատվիայի դեմ խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին:
«Հայաստանի հավաքականը շատ է փոխվել, մենք ո՛չ գերագնահատում ենք, ո՛չ էլ թերագնահատում ենք մրցակիցներին: Բոլոր թիմերն էլ կարողանում են պաշտպանվել, այժմ ավելի բարդ է հաղթելը, բայց մենք նույնպես շատ ենք փոխվել:
Լատվիայի հետ անհաջող խաղի համեմատ կան տղաներ, որոնք չեն հրավիրվել: Մարզիչն այժմ նախապատվություն է տվել երիտասարդներին, որոնք պետք է ցույց տան, թե ինչի են ընդունակ: Մարտավարական առումով նույն ֆուտբոլն ենք խաղալու, էլի 3 պաշտպանով»,- նշել է չինական «Ցինդաո Վեսթ Քոսթի» պաշտպանը։
Հայաստան – Լատվիայի հանդիպումը կկայանա սեպտեմբերի 7-ին Վազգեն Սարսգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ու կմեկնարկի ժամը 20։00-ին։