Արգենտինայի հավաքականը տպավորիչ ցուցանիշ է գրանցել

Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի 7-րդ տուրում Արգենտինայի հավաքականը հաղթեց Չիլիին (3:0):

Ալբիսելեստեն 6 հաղթանակով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Լիոնել Սկալոնիի թիմը միակ պարտությունը Ուրուգվայից կրել է 2023 թվականի նոյեմբերին (0:2)։