«Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին ցանկանում է, որ իսպանացի ֆուտբոլիստը նվաճի «Ոսկե Գնդակը»:
«EURO-2024»-ը հաղթելուց հետո ես ասացի, որ կցանկանայի, որ իսպանացի հաղթեր «Ոսկե Գնդակը»: Իսպանական ֆուտբոլն արժանի է դրան։
Մենք դա վաստակել ենք այսքան տարի անց։ Մենք ունեցանք մեր պատմության լավագույն շրջանը, բայց չնվաճեցինք, քանի որ կային երկու ֆուտբոլային «գազաններ»՝ Ռոնալդուն և Մեսսին: Դժվար է ասել, որ այս տղաները լավագույնը չէին, քանի որ նրանք իսկապես լավագույնն էին:
Հիմա մենք ունենք լավագույն ֆուտբոլիստները և լավագույն ֆուտբոլն ենք խաղում։ Իսպանացիներն արժանի են դրան»,- BBC-ին ասել է Ռոդրին: