Ռոբերտ Լևանդովսկին հասավ Ֆերենց Պուշկաշի նվաճմանը

Սեպտեմբերի 5-ին Գլազգոյում տեղի ունեցավ Ազգերի լիգայի Շոտլանդիա – Լեհաստան հանդիպումը։ Հյուրերը 3։2 հաշվով հաղթանակ տարան։

Լեհաստանի հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին՝ 44-րդ րոպեին անվրեպ իրացնելով 11-մետրանոցը։

Լևանդովսկու համար գոլը 84-րդն էր ազգային հավաքականի կազմում՝ հավասարվելով Ֆերենց Պուշկաշին միջազգային ռմբարկուների ցուցակում։ Եվրոպացիներից միայն բելգիացի Ռոմելու Լուկակուն (85) և պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն (131) ավելի շատ գոլեր ունեն ազգային հավաքականներում: