«Ռեալը» և «Մանչեսթեր Սիթին» կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով

«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյի ծառայություններով։ Միևնույն ժամանակ, «Ռեալը» իր հերթին ցանկանում է իր շարքերում տեսնել «Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիին։

Ըստ Todofichajes-ի, երկու գործարքները կարող են վերջնական տեսքի բերել հաջորդ տարի, եթե կողմերը կարողանան համաձայնության գալ:

Ռոդրիի տրանսֆերային արժեքը գնահատվում է 130 միլիոն եվրո, մինչդեռ Ռոդրիգոյի արժեքը 110 միլիոն է։