«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Յոշկո Գվարդիոլը կիսվել է թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մասին։
«Նա հանճար է, ապրում է սպորտի համար։ Մի պատմություն կար, որտեղ մենք ամբողջ շաբաթ խաղի պլան էինք պատրաստում, բայց նա եկավ ու փոխեց ամբողջ համակարգը։ Նրան դա դուր է գալիս»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում City Xtra-ն:
Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» անցկացրել է երեք հանդիպում, որոնցում երեք հաղթանակ է տարել։ Այս արդյունքներից հետո «քաղաքաբնակները» գլխավորում են մրցաշարային աղյուսակը՝ վաստակելով ինը միավոր։