«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին պատմել է, թե ինչպես է իրեն զգում իր թիմակից Գավին։
20-ամյա ֆուտբոլիստը շարունակում է ապաքինվել նախորդ տարվա նոյեմբերին ստացած խաչաձեւ կապանների վնասվածքից։ Կիսապաշտպանի խաղադաշտ դուրս գալը նախատեսված է հաջորդ ամիս:
«Գավին լավ է, ես գրեթե ամեն օր խոսում եմ նրա հետ: Նա շատ է աշխատում, որպեսզի հնարավորինս արագ վերականգնվի: Ես նրան խորհուրդ եմ տալիս հանգստություն պահպանել։ Այժմ նա մարզվում է դրսում և հաճույք է ստանում դրանից։ Ցանկանում եմ նորից խաղալ նրա հետ»,- Պեդրիի խոսքերն է մեջբերում Managing Barca-ն։
Սեպտեմբերի 15-ին «Բարսելոնան» արտագնա խաղում կխաղա «Ժիրոնայի» հետ։ Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը ներկայումս գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ չորս տուրից հետո տանելով չորս հաղթանակ: