Արգենտինայի հավաքականի հարձակվող Պաուլո Դիբալան մեկնաբանել է ԱԱ-2026-ի ընտրական խաղում Չիլիի նկատմամբ տնային հաղթանակ։ Այս հանդիպման ժամանակ հարձակվողը դարձել է գոլի հեղինակ։
«Ուրախ եմ, որ վերադարձել եմ ազգային հավաքական։ Ես լավ հարաբերություններ ունեմ թիմի գլխավոր մարզչի հետ։ Արգենտինայի հավաքականում շատ լավ ֆուտբոլիստներ կան, այնպես որ միշտ պետք է լավագույնը տալ: Ես հպարտ եմ, որ կրում եմ 10 խաղահամարը, որը մեծ պատմություն ունի: Բայց բոլորը գիտեն, որ լավագույն 10 խաղահամարը պատկանում է Լիոնել Մեսսիին»,- Դիբալայի խոսքերն է մեջբերում հավաքականի մամուլի ծառայությունը։
Արգենտինայի հաջորդ հանդիպումը կանցկացնի Կոլումբիայի հետ: Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 10-ին։