Ռոբերտ Լևանդովսկին համեմատել է նախկին և ներկա հարձակվողներին։
«Վան Պերսի, Ուեյն Ռունի, Բենզեմա, Ագուերո… «Ինները» փոխվե՞լ են: Իմ դարաշրջանը Կրիշտիանու Ռոնալդուի և Լեո Մեսսիինն է, և գոլերի քանակով ես մոտ եմ նրանց: Հնարավոր է, մի փոքր հետ եմ մնացել։ Հիմա ֆուտբոլը փոխվում է ժամանակի ընթացքում։ Կարծում եմ՝ հիմա դժվար է գտնել այնպիսի հարձակվողների, ինչպիսին մենք ենք։
Նոր սերունդը մեծանում է։ Մի քանի տարի դեռ սպասել է պետք, քանի որ ակադեմիաներում սկսել են այլ ֆուտբոլ սովորեցնել։
Մեր սերունդը գալիս էր փողոցից։ Իսկ հիմա դա գրեթե անհնար է, որովհետև ծնողները երեխաներին բերում են մարզումների, հետո վերցնում են և տուն տանում, այնպես որ ամեն ինչ բոլորովին այլ է։
Դա նման է կոնվեյերի, բոլորը շատ նման են դառնում։ Կարծում եմ՝ հարձակվողը մի փոքր նման է դարպասապահին դիրքավորման տեսանկյունից։ Դու խաղում ես թիմի հետ, բայց ի վերջո դա ավելի անհատական դիրք է, հասկանո՞ւմ եք։
Ֆուտբոլը փոխվում է ժամանակի ընթացքում։ Փոխվում են նաև խաղացողները, նրանց որակը, արդյունավետությունը կամ խաղաոճը», — «Բարսելոնայի» և Լեհաստանի հավաքականի հարձակվողի խոսքերն է մեջբերում Diario Sport-ը։