«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Մատեիս դե Լիխտը խոսել է ակումբի նպատակների մասին։
25-ամյա ֆուտբոլիստին «կարմիր սատանաները» ձեռք են բերել օգոստոսին Մյունխենի «Բավարիայից»: Հոլանդացու տրանսֆերային արժեքը կազմել է 45 միլիոն եվրո։
«Այո, «Մանչեսթեր Յունայթեդը» երկու տարվա ընթացքում երկու տիտղոս նվաճեց, ինչը հիանալի էր: Սակայն, կարծում եմ, բոլորը կհամաձայնեն, որ նման ակումբը պետք է պայքարի Պրեմիեր Լիգայում հաղթանակի համար եւ լինի չեմպիոնության հավակնորդների թվում։ Դա լավ մարտահրավեր է», – մեջբերում է Դե Լիխտին UtdDistrict-ը: