«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է հեռացնել ակումբի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին, հայտնում է The Guardian-ը։
Էրիկ Տեն Հագի աշխատանքը պետք է սկսի տպավորել թիմի ղեկավարությանը, հակառակ դեպքում նա կարող է հեռացվել, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդի» այս մրցաշրջանի խաղաոճը համարվում է անբավարար՝ ըստ աղբյուրի:
Ակումբը հասկանում է, որ թիմը թուլացել է վնասվածքներից, և Տեն Հագին ժամանակ է պետք նորեկներին ինտեգրելու համար, բայց կան նաև լուրջ մտահոգություններ, թե ինչպես է նա կառուցում թիմը։ Մարզչի աշխատանքը մանրակրկիտ ուսումնասիրվում է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլային բաժնի կողմից։
«Մանչեսթեր Յունայթեդն» այս պահին Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 14-րդ տեղը: Մրցաշրջանի մեկնարկում թիմը տարավ մեկ հաղթանակ և կրեց երկու պարտություն։