«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը չի հեռանա Անգլիայից։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 30-ամյա կիսապաշտպանը կարող է կարիերան շարունակել սաուդյան «Ալ-Նասրում»։
Աղբյուրի համաձայն՝ Կովաչիչի՝ Սաուդյան Արաբիա տեղափոխության շուրջ բանակցություններ չեն եղել։ Միգուցե հունվարին ինչ-որ բան տեղի ունենա, բայց հիմա ոչինչ չի կատարվում:
Հիշեցնենք, որ Կովաչիչը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2023 թվականի ամառվանից։ Կիսապաշտպանի գործող աշխատանքային պայմանագիրը «Սիթիի» հետ ուժի մեջ է մինչև 2026/27 մրցաշրջանի ավարտը: