Հաջորդ ամառ «Լիվերպուլը» կարող է վերակառուցման ենթարկվել, քանի որ մի քանի ֆուտբոլիստներ կարող են հեռանալ թիմից։ Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը՝ վկայակոչելով Caught Offside-ը, մերսիսայդյան ակումբը սպասում է երեք աստղերի՝ հարձակվող Մոհամեդ Սալահի, պաշտպան Վիրջիլ վան Դեյկի և դարպասապահ Ալիսոնի հեռանալուն։
«Կարմիրները» կարծում են, որ եռյակը կտեղափոխվի Սաուդյան Արաբիա:
Սալահն ու Վան Դեյկը 2025 թվականի ամռանը կարող են հեռանալ «Լիվերպուլից» ազատ գործակալի կարգավիճակով։ Սակայն մերսիսայդյան ակումբը կարող է լավ գումար վաստակել Ալիսոնի ձեռքբերման համար. նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը: