Լամին Յամալ. «Ինձ համար կարևոր է ստեղծել իմ սեփական ժառանգությունը»

Իսպանիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը մեկնաբանել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ համեմատությունները։

«Մենք պետք է անտեսենք սա։ Եթե ​​քեզ համեմատում են պատմության լավագույնների հետ, ուրեմն ինչ-որ բան ճիշտ ես անում։ Ինձ չի հետաքրքրում, ես մնում եմ ինքս։

Ինձ համար կարևոր է ստեղծել իմ սեփական ժառանգությունը»,-հարձակվողի խոսքերն է փոխանցում Marca-ն։