Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն, ժամանելով Ֆրանսիայի հավաքականի, ասել է, որ գոհ է մադրիդյան ակումբի կազմում իր ելույթներից։
Ֆրանսիացին մրցաշրջանի 5 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ։
«Ես երջանիկ եմ, ամեն ինչ հիանալի է ընթանում, մենք արդեն նվաճել ենք գավաթը։ Այն դառնում է ավելի ու ավելի լավ:
Ես գոլեր եմ խփում, ամեն ինչ լավ է ընթանում։ Նույն էներգիայով եմ եկել Ֆրանսիայի հավաքական»,- Մբապպեի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։