Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման խոսել է այն մասին, թե ինչպես է թիմն արձագանքել Եվրոպայի առաջնությունում իր անհաջողությանը։
«Մենք ապրում ենք նոր դարաշրջանի սկիզբ, մեր թիմում բոլորը չափազանց մոտիվացված են: ֆուտբոլիստների մեջ դրական մթնոլորտ է տիրում։ Ես տեսնում եմ պատկանելության զգացում և ցանկություն՝ ապացուցելու, թե ով ենք մենք։
Կարծում եմ՝ սա հիանալի արձագանք է Եվրոյում մեր անհաջողությանը։ Հիմա հավաքականում իրավիճակը լրիվ այլ է, և դա ինձ դուր է գալիս»,- Դոննարումայի խոսքերն է մեջբերում Football Italia-ը։