Լոնդոնի «Չելսին» չի ընդգրկել հարձակվող Քոուլ Պալմերին Կոնֆերենցիաների Լիգայի հայտացուցակում՝ ֆուտբոլիստի ծանր ծանրաբեռնվածության պատճառով, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter): Հայտացուցակից դուրս են մնացել նաեւ պաշտպան Ուեսլի Ֆոֆանան եւ կիսապաշտպան Ռոմեո Լավիան:
Աղբյուրի համաձայն՝ որոշումը կայացվել է ծանրաբեռնվածության պատճառով, քանի որ «Չելսիի» մրցաշրջանը կարող է տևել մինչև 2025 թվականի հուլիսը, այդ թվում՝ ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցելու պատճառով։
Նշենք, որ Պալմերը մկանային վնասվածքի պատճառով բաց է թողնում Անգլիայի հավաքականի սեպտեմբերյան հավաքը։
Էնցո Մարեսկայի թիմը Կոնֆերենցիաների Լիգայի խմբային փուլում ելույթը կսկսի «Գենտի» հետ տնային խաղով։ Խաղը կկայանա հոկտեմբերի 3-ին։ «Ազնվականները» կխաղան նաև «Հայդենհայմի», «Աստանայի», «Շեմրոկ Ռովերսի», «Պանատինաիկոսի» և «Նոայի» հետ: