Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան և 2006 թվականի «Ոսկե Գնդակի» դափնեկիր Ֆաբիո Կանավարոն նշել է այս տարվա մրցանակի գլխավոր հավակնորդներին։
«Վինիսուսը կամ Բելինգհեմը կհաղթեն, չնայած վերջինս մրցաշրջանի երկրորդ հատվածում նույն մակարդակով չխաղաց, ինչպես առաջինում:
Մբապպեն լավագույն մրցաշրջանը չի անցկացրել, բայց նա չեմպիոն է և ակնհայտ թեկնածու:
Կան նաև Ռոդրին և Կարվախալը։ Դանին հաղթել է ամեն ինչ, բայց պաշտպանը պետք է արտասովոր բան ցույց տա «Ոսկե Գնդակը» նվաճելու համար»,- ասել է Կանավարոն La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում: