Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմի որդին՝ Ռոմեո Բեքհեմը, հայտարարել է ֆուտբոլից հեռանալու մասին։
22-ամյա Ռոմեոյի վերջին ակումբը եղել է «Բրենտֆորդը»: Այստեղ, ինչպես «Ինտեր Մայամիում», նա խաղաց միայն պահեստայինների կազմում։
Transfermarkt-ում Բեքհեմ կրտսերի առավելագույն շուկայական արժեքը 2021 թվականի նոյեմբերին կազմել է 50,000 եվրո:
Հայտնի է, որ Ռոմեոն որոշել է կենտրոնանալ մոդելային բիզնեսի վրա։