Սեպտեմբերի 5-ին Պորտուգալիայի հավաքականը Ազգերի Լիգայի առաջին տուրի խաղում 2։1 հաշվով հաղթել է Խորվաթիային։ Հաղթական գոլի հեղինակը հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն էր, ում համար խփած գոլը 900-րդն էր կարիերայում։
«EURO-ում Պորտուգալիայի հետ հաղթելը հավասարազոր էր Աշխարհի առաջնությունում հաղթելուն: Ես արդեն երկու տիտղոս եմ նվաճել Պորտուգալիայի հետ, ինչը շատ էի ցանկանում: Դա ինձ չի մոտիվացնում: Ինձ մոտիվացնում է ֆուտբոլի հաճույքը։
900 գոլը հերթական ձեռքբերումն է թվում, բայց միայն ես գիտեմ, թե որքան դժվար է ամեն օր աշխատել իմ 900-րդ գոլը խփելու համար: Սա եզակի բան է իմ կարիերայում: Ես ռեկորդներ չեմ խախտում… նրանք ինձ հետևում են», – խաղից հետո ասել է Ռոնալդուն։